Այսօր ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յոլչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ի, 20-ամյա Հայկ Ա-ի և 22-ամա Նարեկ Ա-ի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, դատավոր Տաթևիկ Մուրադյանը դատական նիստի ավարտից հետո որոշում է կայացրել կալանավորել միայն Հայկ Ա-ին:
Նա կասկածվում է նոյեմբերի 1-ին Երևանում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և Խաչատուր Սահակյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Մյուս երկու կասկածյալները՝ Հայկ Ա-ի հայրն ու եղբայրը, բաց են թողնվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: