Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիի մայրը դիմել է Զելենսկուն՝ քաղաքական գործչին Ուկրաինա վերադարձնելու հարցով

04 Նոյեմբեր, 2021 21:46
Սաակաշվիլիի մայրը դիմել է Զելենսկուն՝ քաղաքական գործչին Ուկրաինա վերադարձնելու հարցով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, դիմել է Ուկրաինայի նախագահին՝ Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով օգնել իր որդուն, նրան հասցնել Ուկրաինա՝ բուժման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ալասանին՝ Սաակաշվիլի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում մասնավորապես նշել է.

«Ես Միշա Սաակաշվիլիի մայրն եմ: Մենք անելանելի վիճակում ենք: Իմ աչքի առաջ որդուս սպանում են: Ես ուզում եմ դիմել պարոն Զելենսկիին, ով նախկինում մեկ անգամ չէ, որ օգնել է մեզ։

Բայց հիմա մենք հատկապես նրա աջակցության և օգնության կարիքն ունենք։ Պետք է ինչ-որ կերպ կազմակերպել Միխայիլի տեղափոխությունն այստեղ՝ Ուկրաինա, որպեսզի այստեղ նա ստանա համապատասխան բուժում, խնամք և մի կերպ գոյատևի։ Արդեն նրա հացադուլի 35-րդ օրն է։ Պատկերացնո՞ւմ եք։ Ամեն ինչ կարող է պատահել, ցանկացած պահի:

Բայց դա ոչ մեկին չի անհանգստացնում»:

Կինը հավելել է,որ իր որդուն առաջարկել են բուժվել բանտային հիվանդանոցում, սակայն, իր կարծիքով, համապատասխան մասնագետներ, ուստի ինքը մեծ հույսով դիմում է Ուկրաինայի իշխանություններին՝ հատկապես պարոն Զելենսկիին:

 

Լրահոս

Դիտել ավելին