Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստվում է արտահանել իր ստեղծած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը

04 Նոյեմբեր, 2021 19:53
Հայաստանը պատրաստվում է արտահանել իր ստեղծած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը

Այսօր  ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ Վահան Քերոբյանը, նշեց, որ Հայաստանն այժմ քննարկում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը:

Նախարարը մասնավորապես նշել է.

«Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և Հայաստանում արտադրված  «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»:

 

Լրահոս

Դիտել ավելին