Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ-ն հորդորում է հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները

04 Նոյեմբեր, 2021 19:04
ԱԱՏՄ-ն հորդորում է հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները
Հանրապետությունում ջեռուցման սեզոնի մեկնարկին ընդառաջ և հաշվի առնելով նոյեմբերի 8-ից հանրակրթական հաստատություններում առկա ձևաչափով դասերի վերսկսումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է՝
 
Հանրակրթական հաստատություններում պահպանել ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով:
 
Ըստ այդմ՝
 
Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը.
 
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում՝ առնվազն 18-22 աստիճան C,
 
2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:
 
Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:
 
Ուշադրություն՝
 
Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։
 
Տեսչական մարմինն իրականացնելու է մշտադիտարկումներ՝ ջեռուցման նորմերի պահպանման ուղղությամբ։ Արձանագրած խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։
 
Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից:
Нет описания фото.
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին