Կարևոր իրադարձություններ

Արցախի բնակչի տունն այրելու ու բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ՔԿ

04 Նոյեմբեր, 2021 18:38
Արցախի բնակչի տունն այրելու ու բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ՔԿ

Արցախի բնակչի տունն այրելու ու բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.

«Ուշադրություն

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 03-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի /անձանց/ կողմից դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում տեղակայված, նույն համայնքի բնակիչ Նորա Գարեգինի Գասպարյանին պատկանող առանձնատունը հրկիզելու եղանակով այրելու և Ն.Գ.Գասպարյանի դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Լրահոս

Դիտել ավելին