Կարևոր իրադարձություններ

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել վնասված տանիքները վերանորոգելու համար խոշոր չափի գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

04 Նոյեմբեր, 2021 16:23
Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել վնասված տանիքները վերանորոգելու համար խոշոր չափի գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի՝ 1961 թ. ծնված բնակչի կողմից նույն քաղաքի բնակիչ Լ.Ղ.-ի վստահությունը չարաշահելու, շահադիտական դրդումներից ելնելով Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված տանիքները վերանորոգելու համար վերջինիս վճարման ենթակա 900.000 ՀՀ դրամ խոշոր չափերի հասնող գումարը հափշտակելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Լրահոս

Դիտել ավելին