Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը

04 Նոյեմբեր, 2021 15:21
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը

Կյանքից հեռացել է բժիշկ, պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Անվանի մասնագետը «Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասի պատասխանատու համախմբագիրն էր, 200-ից ավել գիտական աշխատանքի, բազմաթիվ գյուտերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների հեղինակ:

ԵՊԲՀ շրջանավարտը հետաքրքիր մասնագիտական ուղի էր անցել՝ օրինակ ծառայելով ապագա բժիշկների համար:

Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից ցավակցում եմ Էդուարդ Սեկոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:

Էդուարդ Սեկոյանը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:

 

Լրահոս

Դիտել ավելին