Կարևոր իրադարձություններ

Մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը. Նարեկ Մկրտչյան

04 Նոյեմբեր, 2021 15:22
Մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը. Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Տոնը Հայաստանում պաշտոնապես նշվում է 2009 թվականից։

Ուղերձում մասնավորապես ասվում է. 

««Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը մեր երկրում ներդրվել է բավականին ծանր՝ ճգնաժամային, Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերի ընթացքում: Լինելով դեռևս չճանաչված մասնագիտություն՝ նվիրյալ մարդկանց շնորհիվ բառի բուն իմաստով փլատակների վրա ձևավորվել է սոցիալական աշխատանքը։

Այսօր մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը․ այն դրվում է մասնագիտական հենքի վրա։
 
2020-2021 թվականների ընթացքում՝ համավարակի, պատերազմի, հետպատերազմական օրերին սոցիալական աշխատողները բնակչության հրատապ սոցիալական պաշտպանության միջոցառումների կիզակետում են եղել և ներկայումս շարունակում են լինել:
 
Առանձնահատուկ շնորհակալություն՝ բոլոր այն սոցիալական աշխատողներին, ովքեր ամուր կանգնեցին մեր քաղաքացիների կողքին թե՛ համավարակի, թե՛ պատերազմի օրերին: Ճիշտ այնպես, ինչպես բժիշկներն էին անձնվիրաբար պայքարում մեր հայրենակիցների կյանքի և առողջության համար, այնպես էլ նրանք անկոտրում աշխատեցին և շարունակում են աշխատել մեր քաղաքացիներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:
 
Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և վստահություն հայտնում, որ սոցիալական աշխատողները կշարունակեն մեծ նվիրումով իրականացնել իրենց վերապահված բարդ առաքելությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին