Կարևոր իրադարձություններ

Արցախում բնակելի տուն է այրվել, որի հետևանքով տանտերը մահացել է․ ԱՀ ԱԻՊԾ

04 Նոյեմբեր, 2021 15:05
Արցախում բնակելի տուն է այրվել, որի հետևանքով տանտերը մահացել է․ ԱՀ ԱԻՊԾ
Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրւջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ:
 
Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ : Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:
 
Այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:
 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
 

Լրահոս

Դիտել ավելին