Կարևոր իրադարձություններ

Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ առաջարկ

04 Նոյեմբեր, 2021 14:52
Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ առաջարկ

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ,  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ չի բացառվում դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր լինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում:

Ավանեսյանը նշել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը:

«Առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում»,-իր խոսքում ասել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին