Կարևոր իրադարձություններ

Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարևորագույն առաջնահերթություններից է. Հայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

04 Նոյեմբեր, 2021 14:09
Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարևորագույն առաջնահերթություններից է. Հայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիաննա Աբերգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը` շեշտելով, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից է:

Պատգամավորներն անդրադարձ են կատարել ընտրական բարեփոխումներին, քաղաքական համակարգի առողջացմանը, ինչպես նաեւ անկախ դատական համակարգի կայացման հարցին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին