Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    495,5

  • EUR

    550
    562

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ

04 Նոյեմբեր, 2021 13:40
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ

Արցախում նոյեմբերի 3-ին կատարվել է  207 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արձանագրվել է 2 մահ: Հիվանդներից 63-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, երկրորդ տիպի շաքարայաին դիաբետ,  պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գլխուղղեղի գլոբալ իշեմիա, գլխուղեղի հիպոկսիկ ախտահարում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17550 քաղաքացու հետազոտություն, որից 2361-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Լրահոս

Դիտել ավելին