Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը լրացնում է լուսաբանման հատվածը. Ավանեսյանը՝ Թորոսյանի ԲԿ-ներ այցելությունների վերաբերյալ

04 Նոյեմբեր, 2021 13:03
Արսեն Թորոսյանը լրացնում է լուսաբանման հատվածը. Ավանեսյանը՝ Թորոսյանի ԲԿ-ներ այցելությունների վերաբերյալ

Ես, գերզբաղված լինելով քովիդի դեմ պայքարով և պատվաստումների գործընթացը խթանելով, պարոն Թորոսյանը լրացնում է լուսաբանման այդ հատվածը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կատարում նախարարի գործառույթները:

«Պարոն Թորոսյանը լինելով ԱԺ պատգամավոր ակտիվ լուսաբանում է իրականցնում, թե 2021 թվականին ինչպիսի լայնածավալ կապիտալ շինարաություն է իրականցվում և պետք է նշեմ, որ վեց բժշկական կենտրոններ ակտիվ շինարարության փուլի մեջ են գտնվում և այս աշխատանքները շարունակական են լինելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Թորոսյանը լրացնում է այդ հարցում լուսաբանման իր բացը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին