Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի ՍԴ նախագահների առանձնազրույցը

04 Նոյեմբեր, 2021 12:50
Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի ՍԴ նախագահների առանձնազրույցը

2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, տեղեկացնում են ՍԴ-ից։

Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին