Կարևոր իրադարձություններ

Բիզնեսից շատ ահազանգեր ենք ստանում աշխատուժի խնդրի վերաբերյալ․ Փաշինյան

04 Նոյեմբեր, 2021 12:56
Բիզնեսից շատ ահազանգեր ենք ստանում աշխատուժի խնդրի վերաբերյալ․ Փաշինյան

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց,որ Հայաստանում իրականացված սուբվենցիոն ծրագրերով ուշադրություն է դարձվել բոլոր ենթակառուցվածքներին, ինչը խոսում է համաչափ զարգացման մասին: 

«2018-2021 թվականներին այս ծրագրերով կառուցվել, հիմա կառուցվում կամ հիմնանորոգվում է 125 մանկապարտեզ: Մեծ թիվ են կազմում ոռոգման ջրի և ճանապարհաշինության ծրագրերը: Այն համայնքները, որտեղ չենք կարողացել սուբվենցիաներ իրականացնել, հիմնականում փոքրաքանակ բնակչությամբ համայնքներ են, որոնց թիվը բավականին քիչ է: Հույս ունենք՝ խոշորացման գործընթացից հետո, որ ունենք, հաջորդ տարվա հայտերի մեջ հիմնականում այն համայնքները, որտեղ չկարողացանք իրականացնել իրենց բյուջեի պատճառով, կընդգրկենք ու կանենք»,- ասաց Սանոսյանը:

Սանոսյանն իր ելույթում ներկայացրեց նաև ոլորտի նախագծերի որակն ու տեմպը, նշելով, որ մեր երկրի բազմաթիվ համայնքներում աշխատողների պակաս կա: Մեր շինարարները մրցույթներ են շահել մեծ քանակությամբ, բայց աշխատողների խնդիր ունեն, որպեսզի ավելի արագ տեմպով աշխատանքներն իրականացնեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով այս խնդրին, ասաց, որ բիզնեսից շատ ահազանգեր են ստանում աշխատուժի խնդրի վերաբերյալ և որ այս հարցը պետք է  աչքի առաջ լնին և պետք է  զբաղվել այդ խնդրի լուծմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին