Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանային բոլոր համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ձևաչափերը. ԱԳ փոխնախարար՝ «3+3» ձևաչափի մասին

04 Նոյեմբեր, 2021 12:29
Տարածաշրջանային բոլոր համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ձևաչափերը. ԱԳ փոխնախարար՝ «3+3» ձևաչափի մասին

Տարածաշրջանային բոլոր համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ձևաչափերը: Այս մասին 2022 թվական պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար առաջնային է, որ որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ ՄԽ նախագահության հետ:

«Վերջին ժամանակներում ականատես ենք, որ միջազգային քաղաքականությունում տարածաշրջանացման գործընթացներ կան։ Եթե մի ժամանակ կարող էինք համաշխարհային խաղացողների հետ ապահովել մեր անվտանգությունը, ապա հիմա ի հայտ են գալիս տարածաշրջանային խաղացողներ, իսկ համաշխարհային խաղացողները մնում են իրենց տեղում։ Այսինքն, եռաստիճան ձևաչափեր են ստեղծվում՝ համաշխարհային խաղացողներ և տարածաշրջանային խաղացողներ։

Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, և «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ պետք է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ՝ առանց լավ կամ վատ կանխակալ վերաբերմունք ունենալով որևէ առաջարկի հանդեպ։ Մեր համար առաջնայինը ՀՀ շահերն են, վտանգների և ռիսկերի հաշվարկումը»,- ասաց Գևորգյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին