Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետարանի ու «Հայ-չինական գործընկերության կենտրոն»-ի միջև հուշագիր է կնքվել

04 Նոյեմբեր, 2021 12:09
Կոտայքի մարզպետարանի ու «Հայ-չինական գործընկերության կենտրոն»-ի միջև հուշագիր է կնքվել

Կոտայքի մարզպետարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

«Նպատակն է ստեղծել և զարգացնել Հայաստան-Չինաստան գործարար, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն ու համագործակցությունը՝ ներդրումային ներգրավվածության, տնտեսական և գործարար կապերի խթանման, կրթական ծրագրերի փոխանակման, զբոսաշրջության զարգացման, մշակույթի ու պատմության ճանաչելիության բարձրացման ու տարածման միջոցով»,- այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը:

Նշվում է, որ մարզպետը հույս է հայտնել, որ հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդել բարեկամական հարաբերությունները և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանն էլ նշել է, որ կազմակերպությունը կաջակցի, որպեսզի Կոտայքի մարզի և Չինաստանում պետական և տեղական կառավարման համապատասխան մարմինների ու ոչ պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն ամրապնդվի՝ ապահովելով տարբեր ծրագրերում մարզի մասնակցությունն ու ներգրավվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին