Կարևոր իրադարձություններ

Հանդիպում ԲԴԽ-ում՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

04 Նոյեմբեր, 2021 11:59
Հանդիպում ԲԴԽ-ում՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ մի շարք անդամներ հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում դատավորների աշխատավարձերի բարձրացման, դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման հետ կապված:

Քննարկվեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին