Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհի վթարավտանգ կետերում իրականացվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

04 Նոյեմբեր, 2021 11:52
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհի վթարավտանգ կետերում իրականացվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7 վթարավտանգ կետերում նախատեսված է իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ Յոթ վթարավտանգ կետերից մեկը գտնվում է Վայոց ձորի մարզում (կմ147+700-կմ148+922), վեցը՝ Սյունիքում (կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228)։

Գործընթացն արդեն մեկնարկել է։ Կապալառու կազմակերպության՝ «Արհովշին» ՍՊԸ-ի կողմից աշխատանքներ են տարվել Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզով անցնող տեղամասում, որտեղ տեղադրվել են արգելափակոցներ։ Կկատարվեն նաև գծանշումներ, ճանապարհահատվածները կկահավորվեն անվտանգության տարրերով։ Այժմ անվտանգության բարելավման միջոցառումներ են կատարվում Մ-2-ի 183-ից 184-րդ և 189-ից 190-րդ կիլոմետրերում։ Դրանք կշարունակվեն նաև մյուս հատվածներում։

Ըստ պայմանագրի՝ աշխատանքների տևողությունը 6 ամիս է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին