Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Նոր Արեշի փողոցում

04 Նոյեմբեր, 2021 11:24
Հրդեհ Երևանի Նոր Արեշի փողոցում

Նոյեմբերի 4-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 22-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել են տան տանիքի բաղդադե կառուցատարրերը (մոտ 60 քմ,) խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և նախասրահը (մոտ 15 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին