Կարևոր իրադարձություններ

2022-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հատկացումները 2.26 տոկոսով ավելի կլինեն

04 Նոյեմբեր, 2021 11:14
2022-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հատկացումները 2.26 տոկոսով ավելի կլինեն

ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց արտաքին գործերի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերն ու դրանց ֆինանսավորման համար հատկացվող գումարի չափը:

Նախարարը շեշտեց, որ պետք է իրականացվի 5 ծրագիր, 8 միջոցառում: Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022 թվականի համար 18 միլիարդ 653 միլիոն դրամ է. 2021 թվականի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի է 412 միլիոն դրամով: Աճը կազմում է 2.26 տոկոս։ 

 

Լրահոս

Դիտել ավելին