Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ-ի միջև կնքվել է հուշագիր

04 Նոյեմբեր, 2021 00:00
Կոտայքի մարզպետարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ-ի միջև կնքվել է հուշագիր

Կոտայքի մարզպետարանի և «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է՝ ստեղծել և զարգացնել Հայաստան-Չինաստան գործարար, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն ու համագործակցությունը՝ ներդրումային ներգրավվածության, տնտեսական և գործարար կապերի խթանման, կրթական ծրագրերի փոխանակման, զբոսաշրջության զարգացման, մշակույթի ու պատմության ճանաչելիության բարձրացման ու տարածման միջոցով: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը:

 Մարզպետը հույս է հայտնել, որ հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդել բարեկամական հարաբերությունները և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Իր հերթին, Արմեն Մխիթարյանը նշել է, որ կազմակերպությունը կաջակցի, որպեսզի Կոտայքի մարզի և Չինաստանում պետական և տեղական կառավարման համապատասխան մարմինների ու ոչ պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն ամրապնդվի՝ ապահովելով տարբեր ծրագրերում մարզի մասնակցությունն ու ներգրավվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին