Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիան նոյեմբերի վերջից կորոնավիրուսի սերտիֆիկատներ կտրամադրի զբոսաշրջիկներին

03 Նոյեմբեր, 2021 23:39
Շվեյցարիան նոյեմբերի վերջից կորոնավիրուսի սերտիֆիկատներ կտրամադրի զբոսաշրջիկներին

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ նոյեմբերի վերջից Շվեյցարիան զբոսաշրջիկներին տրամադրելու է կորոնավիրուսի սերտիֆիկատներ, որոնց միջոցով 30 օր զբոսաշրջիկները կկարողանան երկրի ներսում մասնակցել մշակութային միջոցառումների, այցելել ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ, լողավազաններ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Սկզբնական շրջանում այդ սերտիֆիկատները կտրամադրվեն միայն Sinovac և Sinopharm պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկներին:

Իսկ այն զբոսաշրջիկներն,ովքեր վարակվել են Covid-19-ով և բուժվել, այդպիսի սերտիֆիկատ կստանան մեկ տարի ժամկետով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին