Կարևոր իրադարձություններ

Աշխարհում քովիդի հետևանքով մահացության դեպքերի թիվն աճել է 8 տոկոսով. ԱՀԿ

03 Նոյեմբեր, 2021 23:14
Աշխարհում քովիդի հետևանքով մահացության դեպքերի թիվն աճել է 8 տոկոսով. ԱՀԿ

ԱՀԿ-ն հայտարարել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ավելի քան 50 հազար մարդ, ինչը նշանակում է, որ մեկ շաբաթում մահացու դեպքերի թիվը ավելացել է 8%-ով:

 Շաբաթվա ընթացքում ախտահարման ամենամեծ թվով դեպքերի մասին հայտնել Է ԱՄՆ-ն՝ 528 հազար 455:

Այնուհետև հետևում են Մեծ Բրիտանիան՝ 285 հազար 028, Ռուսաստանը՝ 272 միլիոն 147, Թուրքիան՝ 182 հազար 027 և Ուկրաինան՝ 152 միլիոն 897: «Դելտա» շտամը շարունակում է գերակշռել: 

ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի խոսքով, վերջին 2 ամսվա ընթացքում առաջին անգամ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների և մահացությունների թիվը ավելանում է. սա նշանակում է, որ վիրուսը դեռևս չի պատրաստվում նահանջել:

ԱՀԿ տնօրենի խոսքով, պատճառը պատվաստանյութերի անհավասար հասանելիությունն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին