Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 2 հոգի մահացել է

03 Նոյեմբեր, 2021 23:05
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 2 հոգի մահացել է

Այսօր Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Խ․ Մ․-ն (ծնված 2019 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աշտարակ քաղաքի ԲԿ․ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ Խ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻն-ի տարածած հաղորդագրությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

 

Հիշեցնենք, որ այսօր Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․, ծնված 1972 թ․) բախվել էր «Belarus» մակնիշի տրակտորին:

 

Լրահոս

Դիտել ավելին