Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է տրակտորին և գլխիվայր շրջվել

03 Նոյեմբեր, 2021 21:33
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է տրակտորին և գլխիվայր շրջվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 19։30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ի լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

 

Լրահոս

Դիտել ավելին