Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տաթև համայնքում չկարողացավ կազմել մեծամասնություն

03 Նոյեմբեր, 2021 20:35
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տաթև համայնքում չկարողացավ կազմել մեծամասնություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տաթև համայնքում ևս չկարողացավ կազմել մեծամասնություն։ Այս մասին տեղեկանում ենք «Շանթ» դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Այսօր Երևանի Վարչական դատարանը մերժեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության բողոքը ընդդեմ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ «թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին