Կարևոր իրադարձություններ

Սիսիանում նոր բժշկական կենտրոն է կառուցվում

03 Նոյեմբեր, 2021 20:05
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Սիսիանում նոր բժշկական կենտրոն է կառուցվում

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այցելել եմ նաև Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Անիկ Գրիգորյանի հետ հետևել ենք շինարարական աշխատանքներին։

Ուզում եմ տեղեկացնել, որ Սիսիանում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվում է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ նախագծային աշխատանքներն իրականացվել էին դեռ անցյալ տարի։

Ծանոթացել եմ նաև ժամանակավոր շենքային պայմաններին, որտեղ պետք է տեղափոխվի բժշկական կենտրոնը։ Տեղափոխման աշխատանքները հնարավոր է եղել կազմակերպել տնօրեն Անիկ Գրիգորյանի և Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։ Խմբի ղեկավարն է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին