Կարևոր իրադարձություններ

ՀԲ-ի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն․ Արսեն Թորոսյան

03 Նոյեմբեր, 2021 19:29
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
ՀԲ-ի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն․ Արսեն Թորոսյան

Այսօր ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր քաղաք, որտեղ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն։ Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Արսեն Թորոսյանը մարզպետի՝ Արարատ Գրիգորյանի, մարզպետարանի համապատասխան վարչության պետերի և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է շինհրապարակ, ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Խորհրդային տարիներից ի վեր սա առաջին բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որ կառուցվում է մարզում։

Կառուցման համար անհրաժեշտ որոշումներն ընդունվել էին դեռ անցյալ տարի, իսկ շինարարությունը սկսվել է այս տարի։

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ մարզային առողջապահությունը զարգացնելու ծրագրերն իրականացվում են և մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին