Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն հաստատել է հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը

03 Նոյեմբեր, 2021 19:03
ԱՀԿ-ն հաստատել է հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը

ԱՀԿ-ն հաստատել է հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության՝ Covaxin պատվաստանյութը բավականին հեշտ է պահպանվում, ուստի շատ լավ տարբերակ է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար:

ԱՀԿ-ն հաստատել է նշված պատվաստանյութի կիրառումը 18 և բարձր տարիքի անձանց համար:

Որպեսզի պատվաստումը համարվի լիարժեք, անհրաժեշտ է ստանալ 2 դեղաչափ. 2-րդը պետք է ստանալ 1-ին դեղաչափից 4 շաբաթ անց:

 

Լրահոս

Դիտել ավելին