Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ տեսուչները հայտնաբերել են 10 խախտում

03 Նոյեմբեր, 2021 18:15
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ տեսուչները հայտնաբերել են 10 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 10 խախտում։ Դրանք եղել են ախտահանիչ հեղուկի բացակայության և վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակվի։

 

Լրահոս

Դիտել ավելին