Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահը մասնակցել է Արցախի 2 հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացմանը

03 Նոյեմբեր, 2021 17:18
ԱՀ նախագահը մասնակցել է Արցախի 2 հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձել է հայրենիքի զավակների անձնուրացությանը, կատարած  սխրանքներին, նշել, որ Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած բոլոր քաջորդիների շնորհիվ Արցախը մնում է հայկական ու, չնայած բարդ մարտահրավերներին, շարունակում է ապրել:

Արցախի Հանրապետության նախագահին ուղեկցում էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին