Կարևոր իրադարձություններ

Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, կդառնա «Հայաստան» խմբակցության պատգամավոր

03 Նոյեմբեր, 2021 17:03
Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, կդառնա «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այս մասին լուրը ԶԼՄ-ների հետ հաստատել են Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամները:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, նրան ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Առուշ Առուշանյանն էլ այսօր հայտարարություն տարածեց, որում նշել էր, որ չի վերցնի պատգամավորական մանդատը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ցուցակում հաջորդ թեկնածուն Ասպրամ Կրպեյանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին