Կարևոր իրադարձություններ

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

03 Նոյեմբեր, 2021 15:42
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նոյեմբերի 3-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։

 

Լրահոս

Դիտել ավելին