Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    549
    561

  • RUB

    6,55
    6,79

Կարևոր իրադարձություններ

Երևանում «Գրանդ Քենդի»-ի բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

03 Նոյեմբեր, 2021 14:30
Երևանում «Գրանդ Քենդի»-ի բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Արթուր Ասրյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական  տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել ու կողաշրջվել: Այս մասին հատնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին