Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մաքսային և հարկային մարմինների միջև աշխատանքները

03 Նոյեմբեր, 2021 14:10
Ռուստամ Բադասյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մաքսային և հարկային մարմինների միջև աշխատանքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։ Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին