Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը

03 Նոյեմբեր, 2021 13:10
Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը

Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես գոնե ժամանակավոր սահմանափակեն շարժը, որպեսզի ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը համաճարակային պայմաններում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին