Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Պետությունը շարունակում է բանակցություններ նոր դեղաչափեր ձեռք բերելու համար. Անահիտ Ավանեսյան

03 Նոյեմբեր, 2021 12:25
Պետությունը շարունակում է բանակցություններ նոր դեղաչափեր ձեռք բերելու համար. Անահիտ Ավանեսյան

Այն հնարավորությունը, որ ունեինք կանխելու մահերի այս մեծ թիվը, ցավոց սրտի, բաց է թողնվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութերը Հայաստանում առկա են եղել մարտ ամսից, սակայն քչերն են գնացել պատվաստման։

«Պատվաստանյութերի որևէ պակաս չենք ունեցել, չունենք և չենք էլ ունենալու: Մենք պատրաստ ենք օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել ու դա ահռելի թիվ է

Վերջին 1 ամսում կտրուկ աճ ունենք պատվաստումների հետ կապված՝ արդեն իսկ կատարվել է 817 290 պատվաստում, առաջին դեղաչափ ստացածները 28 % են, երկրորդը՝ 12%։ Պետությունը շարունակում է բանակցություններ նոր դեղաչափեր ձեռք բերելու համար»,- ասել է Ավանեսյանը:

Լրահոս

Դիտել ավելին