Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանը ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ՀԿԱԾ կարողությունների զարգացման շուրջ համագործակցությունը

03 Նոյեմբեր, 2021 11:29
Կարեն Անդրեասյանը ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ՀԿԱԾ կարողությունների զարգացման շուրջ համագործակցությունը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նոյեմբերի երկուսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նորանշանակ տնօրեն Կարոլին Գեգինատին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն և Սահմանադրական բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, արբիտրաժի ինստիտուտի, փաստաբանական համայնքի կարողությունների զարգացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։

Նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին  ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել առկա արդյունավետ համագործակցությունը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին