Կարևոր իրադարձություններ

Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Օվերայսել նահանգ

02 Նոյեմբեր, 2021 23:31
Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է  Նիդերլանդների Օվերայսել նահանգ

Դեսպան Տիգրան Բալայանին այցելել է Նիդերլանդների Օվերայսել նահանգ: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Այցը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին:

Տիգրան Բալայանը հանդիպել է մարզում թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրիես Հայդեմայի, Ալմելոյի քաղաքապետ Արիեն Խերիթսոնի և Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Վուտեր Թեույի հետ։

Հանդիպումների ընթացքում  զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածին քաղաքում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացմանը, քննարկել են 2022 թ. Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

 

Լրահոս

Դիտել ավելին