Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը

02 Նոյեմբեր, 2021 20:40
Հեղինակ՝ Էդուարդ Բաբայան
Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը

Աբովյան համայնքում  ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը: Այս մասին Էդուարդ Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում, մեր քաղաքական թիմի որոշմամբ գլխավորում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը:

Յուրաքանչյուր աբովյանցի քաջատեղյակ է համայնքի զարգացման գործում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած հսկայական ավանդի մասին, ուստի մենք չէինք կարող անմասն մնալ Աբովյան համայնքի ընտրություններից, անտարբեր լինել նրա հետագա ճակատագրով:

Ինձ համար սա պատասխանատու քայլ է, որին գնում եմ մեր պետության, հայրենիքի համար ստեղծված այս բարդ, ճգնաժամային, հետպատերազմական դժվարությունների շրջանում: Այս որոշումը կայացրել եմ հաստատակամ՝ մեր համայնքի տարբեր բնակավայրերում ունեցած երկարատև քննարկումների, հանդիպումների արդյունքում:

Հարգելինե՛րս, մեր նպատակն է ունենալ «Մարդակենտրոն Աբովյան համայնք», որի հիմքում կլինեն փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, զինվոր թե բժիշկ, վիրավորի թե զոհվածի ընտանիք, ուսուցիչ թե բանվոր, երիտասարդ թե տարեց, լինելու են մեր ամենօրյա հոգածության ներքո:

Թող Աստված մեզ բոլորիս տա ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն: Ես գիտակցում եմ, որ ստանձնելու եմ հսկայական պատասխանատվություն և մեր ժողովրդի՝ ինձ տրված վստահության յուրաքանչյուր քվե ծառայելու է համայնքի բարօրությանն ու բարգավաճմանը:

Սիրելի՛ աբովյանցիներ, սա պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ, այլ ընտրություն է Աբովյանի զարգացման և ապագայի համար:

Ուրեմն ի գործ՝ հանուն Աբովյան խոշորացված համայնքի, յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր քաղաքացու»:

Լրահոս

Դիտել ավելին