Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

02 Նոյեմբեր, 2021 19:36
ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնից:

Կուսակցությունը կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների, ինչպես նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է հետևյալ համայնքներում՝

Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն:

 

Լրահոս

Դիտել ավելին