Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի մեծագույն ներուժն իր հարուստ մարդկային ռեսուրսների մեջ է. Արտակ Բեգլարյանը՝ Սան Ֆրանցիսկոյում

02 Նոյեմբեր, 2021 19:15
Սփյուռքի մեծագույն ներուժն իր հարուստ մարդկային ռեսուրսների մեջ է. Արտակ Բեգլարյանը՝ Սան Ֆրանցիսկոյում

Հոկտեմբերի 31-ին ԱՀ պետական նախարարը՝ Արտակ Բեգլարյանը, Սան Ֆրանցիսկոյում մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:

Արտակ Բեգլարյանը և ԱՀ պետնախարարի խորհրդականը՝ Դավիթ Հակոբյանը, ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը, շեշտել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը:

Պետնախարարն ունեցել է նաև մի քանի այլ առանձին հանդիպումներ ու քննարկումներ՝ կապված կրթական ու մարդասիրական որոշ ծրագրերի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին