Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն այցելել է «Արբես» և «Օրթեզ»պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոններ

02 Նոյեմբեր, 2021 18:37
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
 Արսեն Թորոսյանն այցելել է «Արբես» և «Օրթեզ»պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոններ

Այսօր Աժ պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է «Արբես» և «Օրթեզ» պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոններ: Այս մասին Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա մասնավորապես նշել է.

««Օրթեզ» կենտրոնը զբաղվում է երեխաների և մեծահասակների, այդ թվում զինվորների պրոթեզավորմամբ։

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ կենտրոնի շենքային պայմաններին և պրոթեզավորման գործընթացին։ Տեղեկացա, որ հոկտեմբերի 21-ին «Օրթեզ» կենտրոնի եւ ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչն էականորեն բարձրացնելու է մատուցվող ծառայությունների որակը:

Շրջել ենք նաև «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, որտեղ այս պահին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Պլանավորվում է կառուցել վերականգնողական բուժօգնության լողավազան՝ մեծերի և փոքրերի համար։

Պրոֆեսոր Բաբլոյանի և պարոն Թեքյոզյանի հետ քննարկեցինք նաև ոլորտի հիմնախնդիրները, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա շատ կարևոր ոլորտ է մեր երկրի համար և այն միշտ պետք է լինի պետության ու կառավարության հոգածության ներքո»։

Լրահոս

Դիտել ավելին