Կարևոր իրադարձություններ

Առողջապահական համակարգի գերլարված իրավիճակում անընդունելի է աշխատանքը դադարեցնելը. ԱՆ

02 Նոյեմբեր, 2021 17:16
Առողջապահական համակարգի գերլարված իրավիճակում անընդունելի է աշխատանքը դադարեցնելը. ԱՆ

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը: Նման հայտարարություն է տարածել նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում։

«Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:

Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը »,-ասված է գրառման մեջ:

Առավոտից շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը։ Ըստ նրանց՝ օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում։ Ծանր աշխատանքի հետևանքով ժամանակ չեն ունենում անգամ սնվելու:

 

Լրահոս

Դիտել ավելին