Կարևոր իրադարձություններ

Շուռնուխ համայնքում կկառուցվի նոր թաղամաս

02 Նոյեմբեր, 2021 16:27
Շուռնուխ համայնքում կկառուցվի նոր թաղամաս

Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում Կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը՝ 420 մլն դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները:

Կոմիտեի կարողությունների զարգացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման համար կհատկացվի 1 մլն 155 հազար դրամ. գումարով ձեռք կբերվեն նոր համակարգիչներ:

Արմեն Ղուլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են վթարային շենքերի վերակառուցման անհրաժեշտությանը, ներդրումների ներգրավման տեսանկյունից շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեզմանն ու դյուրինացմանը եւ այլն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին