Կարևոր իրադարձություններ

Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Արցախի նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

02 Նոյեմբեր, 2021 16:07
Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Արցախի նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային  խնդիրն է հանդիսանում: Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը  որակով կատարելու համար: Քաղաքաշինության պատասխանատուները Նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով,  շահագործման կհանձնվեն:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին