Կարևոր իրադարձություններ

Քիչ անց Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում

02 Նոյեմբեր, 2021 14:48
Քիչ անց Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում
Քիչ անց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության 26-րդ համաժող­ովի շրջանակում ելույթ կունենա Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում՝ խոսելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մեր տեսլականի ու ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
 
Նախօրեին նախագահ Սարգսյանը ներկա էր գտնվել միջոցառման բացման արարողությանը: Հանրապետության նախագահին, ի թիվս այլ երկրների բարձրաստիճան ղեկավարության, դիմավորել էին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
 
Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
 
Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:
 
Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ։
 

Լրահոս

Դիտել ավելին