Կարևոր իրադարձություններ

51-ամյա տղամարդն ընկել է Գյումրի-Երևան բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել

02 Նոյեմբեր, 2021 14:33
51-ամյա տղամարդն ընկել է Գյումրի-Երևան բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել գնացքի մասնակցությամբ։ Ժամը 11։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի երկաթգծի կայարանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի երկաթգծի կայարան, որտեղ գնացքի տակ մարդ է ընկել, ով տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 58-ամյա Համբարձում Խ-ն, վարելով Գյումրի-Երևան թիվ 3401 բեռնատար Վլիո գնացքը, Արմավիր երկաթգծի կայարանում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 51-ամյա Կամո Մ-ին, ով տեղում մահացել է։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Համբարձում Խ-ն աշխատում է  «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրի լոկոմոտիվային դեպոյի գնացքի մեքենավար։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին