Կարևոր իրադարձություններ

Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով. Իոաննիսյան

02 Նոյեմբեր, 2021 14:27
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով:

Կորոնավիրուսից միավոր բնակչության վրա գրանցված մահերի քանակով երեկ հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը: Այլ կերպ ասած՝ որևէ երկրում տոկոսային հարաբերակցությամբ երեկ այդքան շատ մարդ չի մահացել COVID-ից, որքան Հայաստանում:

Երեկ վիրուսից մահացել է 62 մարդ, իսկ նախորդ ամսում այդ վարակը 1000-ից ավել մարդու կյանք է տարել Հայաստանում: 

Եվ այս ամենը արդյունք է վակցինացիայի պրոցեսի ու դրա հանրային կոմունիկացիայի շատ վատ կազմակերպմամբ: Մարդիկ ժամեր են ծախսում, որ տեղեկատվություն գտնեն այն մասին, թե որտեղ վակցինացվեն: Շատ քչերն են կամավոր պատրաստ մի օր ծախսել, որպեսզի գտնեն վակցինացվելու տեղ և անցնեն հերթերի միջով:

Այս ամենը արդյունք է նաև վակցինաների մասին մարդավարի հանրությանը չպատմելու և անգործության, որն այս հարցում դրսևորում է Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը:

Այս ամենը արդոյւնք է Առողջապահության նախարարի ապիկարության և խայտառակ վատ հանրային խոսքի (Անահիտ Ավանեսյանն այնքան վատ է խոսում թեմայից, որ նույնիսկ պատվասվելուն դրական նախատրամադրված մարդիկ են մտքափոխվում):

Եվ իհարկե, չի կարելի մոռանալ, որ Առողջապահության նախարարին և ՊՈԱԿ-ի ղեկավարին նշանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող իր մեղքի բաժնով:

 

Լրահոս

Դիտել ավելին